Մոնա Լիզայի գաղտնիքը կբացահայտվի՞
Աշխարհ
Օգոստոսի 9-ին Իտալիայում հնագետները արտաշիրիմ են կատարելու ոմն Լիզա Ջերարդինիի աճյունը, ով ապրել է Ֆլորենցիայում 15-րդ դարում: Պատմաբանները վստահ են, որ հենց նա է պատկերված հանճարեղ Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» (Ջոկոնդա) կտավի վրա:
Ջերարդինիի գերեզմանի պեղումները հնարավոր է լույս սփռեն Վերածննդի դարաշրջանի մեծագույն գաղտնիքներից մեկի վրա: Թե կտավում պատկերված ո՞ւմ ժպիտն է խելքահան անում արվեստագետներին և արվեստասերներին, հայտնի կդառնա, ցավոք, ոչ մոտ ժամանակներս:
Սկզբում մասնագետները արտաշիրիմելու են աճյունի մնացորդները, իսկ այնուհետ նրանց սպասվում է երկար և տքնաջան աշխատանք՝ հանգուցյալ կնոջ դիմապատկերը վերականգնելու համար:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում