Ձերբակալել են Սաակաշվիլիի առանձնատուն ներթափանցել փորձող ակտիվիստին
Վրաստան
Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդիում ձերբակալվել է «Պաշտպանիր Վրաստանը» ոչ կառավարական կազմակերպության առաջնորդ Կախա Միկայան, գրում է «Интерфакс»-ը: Գործակալության տեղեկություններով՝ վերջինս փորձել է մագլցել նախագահական նստավայրի ցանկապատը և մտնել Միխայիլ Սաակաշվիլիի՝ Զուգդիդիում գտնվող առանձնատունը:
Նրան ձերբակալել են առանձնատան անվտանգության աշխատակիցները: Կախա Միկայայի հանդեպ քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Հայտնի է դարձել, որ մեղադրյալը Սաակաշվիլիի առանձնատան մոտակայքում բողոքի ակցիա էր կազմակերպել: Թե կոնկրետ ինչ պահանջներ է հետապնդել ակցիան, չի հաղորդվում:
Նրա կողմնակիցները նշում են, որ Կախա Միկայան պատրաստվում էր ընդամենը մի քանի սուր հարց տալ Սաակաշվիլիին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)