ԵԱՀԿ ԽՎ–ն դիտորդներ չի ունենա Ադրբեջանի նախագահական ընտրություններին
Աշխարհ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու համար: Նման որոշում է կայացրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը՝ ասված է ԵԱՀԿ տարածած պաշտոնական հայտարարության մեջ։ Այս մասին փոխանցում է Trend ադրբեջանական գործակալությունը:
Համաձայն այդ հաղորդագրության՝ որոշումը կայացվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը համընկնում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի սկսմանը, որը կընթանա հոկտեմբերի 13-15-ը: Կրիվոկապիչի խոսքերով՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը տարիներ շարունակ իր քաղաքականությունը վարում է խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շեշտադրումով, իսկ նախագահական ընտրություններին հետևում է միայն բացառիկ դեպքերում:
Նշենք, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայան հոկտեմբերի 9-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)