Վենեսուելայի նախագահը խոստովանել է, որ գիշերում է Ուգո Չավեսի գերեզմանի մոտ
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիսվել է իր հերթական խոստովանությամբ: Նա պատմել է, որ հաճախ է գիշերներն անցկացնում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի գերեզմանի մոտ՝ Կարակասի Հեղափոխության թանգարանում, գրում է Associated Press-ը:
Թաղամասի բնակիչները տեղյակ են նրա հաճախակի այցելությունների մասին: Նախագահ Մադուրոն նշել է, որ դա անհրաժեշտ է իրեն «խորհրդածելու համար»:
Վենեսուելայի ընդդիմությունը, սակայն, վրդովեցուցիչ է համարում նման արարքը՝ նշելով, որ Մադուրոն շահարկում է Չավեսի կերպարը՝ իր քաղաքական նպատակների համար: Նրանք կարծում են, որ պետք է հարգանքով վերաբերվել հանգուցյալ նախագահին, և հանգիստ թողնել նրան:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում