Աշխարհում ամենից շատ գազավորված խմիչք օգտագործող ազգը մեքսիկացիներն են
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամյա զեկույցը, յուրաքանչյուր մեքսիկացի տարեկան խմում է միջինում 163 լիտր գազավորված ըմպելիք, ինչը 45 լիտրով շատ է ԱՄՆ-ի բնակիչների միջին ցուցանիշից: Մեքսիկան գազավորված ըմպելիքների սպառման քանակով աշխարհում զբաղեցնում է 1-ին տեղը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից:
Բժիշկների տեղեկություններով՝ հենց գազավորված խմիչքների հանդեպ մեքսիկացիների տածած սերն է հանդիսանում երկրում ավելորդ քաշից և շաքարային դիաբետով տառապող մարդկանց մեծ քանակի պատճառը:
Այս կապակցությամբ բժիշկները նույնիսկ առաջարկել են 20% հատուկ հարկ գանձել գազավորված խմիչք գնելու դիմաց՝ փորձելով այդկերպ պայքարել բնակչության ճարպակալման դեմ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)