Վրաց-օսական հակամարտության գոտում կրակել են ոստիկանական մեքենայի վրա
Վրաստան
Վրաց-օսական հակամարտության գոտում պարեկություն իրականացնող վրացական ոստիկանական մեքենայի ուղղությամբ ինքնաձիգից կրակ են արձակել: Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի ՆԳՆ տարածած հայտարարությունից, կրակահերթը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Արևելյան Վրաստանի Գորիի շրջանի Քվեշի գյուղում:
Միջադեպի ժամանակ հակամարտության շփման կրակագծում ներկա են եղել նաև ԵՄ դիտորդները: «ԵՄ դիտորդների և թեժ գծի առկայության շնորհիվ հնարավոր է եղել կապվել Ցխինվալիի հետ և հարթել խնդիրը»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է РИА Новости-ն:
Նշենք, որ օսական կողմը հայտարարել է, որ այդ քայլով իրենք կանխել են Վրաստանի հետ պետական սահմանի հատման փորձը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում