Իսրայելի վարչապետը վիրահատվել է
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը որովայնի ճողվածքի վիրահատության է ենթարկվել, գրում է The Jerusalem Post պարբերականը և հավելում, որ վիրահատությունը բարեհաջող է ընթացել, և հետվիրահատական վերականգնողական շրջանը կտևի մի քանի ժամ:
63-ամյա Նեթանյահուին շտապ կարգով վիրահատության էին ենթարկել այն բանից հետո, երբ վերջինս իր բժշկին գանգատվել էր որովայնի ցավերից:
Նշենք, որ կիրակի օրն Իսրայելի կառավարության նիստում քննարկվում էր իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու գործողության առաջին փուլը ավարտին հասցնելու հարցը: Կառավարությունից հայտնել են, որ նիստը հետաձգվել է, սակայն բանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա դա չի անդրադառնալու:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում