Հաքերները կոտրել են Դալայ Լամայի պաշտոնական կայքը
Աշխարհ
Հաքերները հարձակում են գործել Դալայ Լամայի չիներեն լեզվով գործող կայքի վրա։ Դրա միջոցով համակարգչային վիրուսներ են ուղարկել կայքի այցելուներին, գրում է Reuters-ը` հղում կատարելով հակավիրուսային Kaspersky Lab արտադրողին:
Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին: Այս կապակցությամբ Kaspersky Lab-ի ներկայացուցիչները խորհուրդ են տալիս խուսափել չիներենով գործող Դալայ Լամայի կայքն այցելելուց՝ մինչև անսարքությունները կկարգավորվեն:
Ընկերության տեղեկություններով` չարագործների նպատակն ամենայն հավանականությամբ ակտիվիստներն են, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար և շատ հաճախ են մտնում այդ կայքը:
Դալայ Լամայից դեռևս ոչ մի մեկնաբանություն չի հնչել այդ կապակցությամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)