Պուտինն ու Ալիևը զբոսնել են «Դաղստան» ռազմանավի վրա
Աշխարհ
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած բանակցությունների ավարտից հետո այցելել են ՌԴ Կասպյան նավատորմի «Դաղստան» հրթիռային ռազմանավը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ժամանելով նավահանգիստ, երկու երկրների նախագահները բարձրացել են «Դաղստան»-ի տախտակամածի վրա, որտեղ նավապետը ներկայացրել է «Դաղստանի» ռազմատեխնիկական հնարավորությունները:
Պուտինն որ Ալիևը հուշանվերներ են փոխանակել. մասնավորապես` Պուտինն Ալիևին է նվիրել ռազմանավից արձակված առաջին հրթիռի մեկնարկի պահը ֆիքսած լուսանկարը և մաղթել Ալիևին «որ նրա իրականացրած յուրաքանչյուր մեկնարկ հաջողությամբ ավարտվի»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում