Հնդկաստանում պայթել է ռուսական արտադրության սուզանավ
Աշխարհ
Հնդկաստանի Մումբայի նավահանգստում գտնվող ռուսական արտադրության «Սինդհուրաքշաք» սուզանավում չորեքշաբթի գիշերը պայթյուն է արձանագրվել, գրում է Times of India-ն: Սուզանավում, նախնական վարկածի համաձայն, 18 ուղևոր է եղել, այդ թվում` 3 սպա: Հրդեհի պատճառները դեռևս պարզ չեն: Hindustan Times-ը նշում է, որ բռնկված հրդեհից հետո սուզանավն ամբողջովին ջրասույզ է եղել: Ուղևորների մի մասը հասցրել է փրկվել` ցատկելով ջուրը: Նրանց թվում կան տուժածներ, ովքեր արդեն հոսպիտալացվել են:
Իշխանությունները հայնտում են, որ անում են հնարավոր ամեն բան սուզանավում արգելափակված ուղևորներին տարհանելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)