Ռումինիայի արքայադստերը ձերբակալել են աքաղաղների մարտեր կազմակերպելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի իշխանություններն աքաղաղների մենամարտեր կազմակերպելու մեղադրանքով ձերբակալել են աքսորի մեջ գտնվող Ռումինիայի թագավորի դստերը: Համաձայն դատարանին ներկայացրած փաստաթղթերի՝ 60-ամյա Իրինա Վոքերը և նրա ամուսին Ջոն Վեսլի Վոքերը վերջին 1.5 տարվա ընթացքում Օրեգոնի իրենց առանձնատանը կազմակերպել են աքաղաղների տասնյակ մենամարտեր, ինչն արգելված է տեղական օրենսդրությամբ:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ձերբակալված կինը Ռումինիայի թագավոր Միխայա 1-ինի և նրա կնոջ՝ թագուհի Աննա Բուրբոն Պարմի աղջիկն է:
Միխայա 1-ինը Ռումինիայի գահին էր բազմած մինչև 1947թ.՝ մինչ կոմունիստական իշխանության կողմից նրան գահընկեց անելը, որից հետո նա ստիպված էր փախչել երկրից:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում