Իրանի արտգործնախարարը նշանակվել է Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար
Իրան
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ազատել է աշխատանքից երկրի արտգործնախարար Ալի Աքբարչ Սալեհիին՝ նշանակելով վերջինիս փոխնախագահի և Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենի պաշտոնում, գրում է Mehr գործակալությունը:
Հինգշաբթի օրը Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել նոր նախագահի կողմից ներկայացրած 18 պատգամավորներից 15-ի թեկնածությանը: Իրանի նախագահ Ռուհանին Սալեհիի նոր նշանակման մասին համապատասխան հրամանը ստորագրել էր օգոստոսի 15-ին:
Նշենք, որ 1997-2005թթ. Սալեհին ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն է եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ