Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հանրությանը կներկայանա սեպտեմբերի 12-ին
Աշխարհ
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրությանը կներկայանա սեպտեմբերի 12-ին. գրում է AFP-ն:
Հայտնի է դարձել, որ նա արքայազն Վիլյամի հետ կմասնակցի իր ղեկավարած Tusk Trust բնապահպանական կազմակերպության բարեգործական միջոցառումներին:
Հիշեցնենք, որ դքսուհի Միդլթոնը հուլիսի 22-ին արու զավակ էր լույս աշխարհ բերել:
Գահաժառանգը ստացել է Ջորջ Ալեքսանդր Լուի անվանումը:
Ծննդաբերությունից հետո Քեյթը իր ամուսնու և որդու հետ մեկնել էր Բերքշիր կոմսություն` ծնողների մոտ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)