Եգիպտոսում ոստիկանությունն ավելի քան 1000 իսլամիստ է ձերբակալել
Աշխարհ
Եգիպտոսի ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում ձերբակալել է Կահիրեի փողոցներում ցույցեր կազմակերպած հազարից ավելի իսլամիստների, գրում է AFP-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ՆԳՆ-ին: «Ձերբակալված «Մուսուլման եղբայրներ»–ի թիվը հասել է 1004-ի»,– մեջբերում է գործակալությունը ՆԳՆ-ի հայտարարությունից:
Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները երեկ «Ցասման ուրբաթ» էին հայտարարել և կոչ արել իրենց կողմնակիցներին երթի դուրս գալ՝ ի նշան զինվորականների գործողությունների դեմ բողոքի, ովքեր ուժով ճնշում են բողոքի ցույցերը:
Ոստիկանությունը զգուշացրել է, որ դաժանորեն ճնշելու է դիմադրության ցանկացած փորձ:
Այդուհանդերձ, Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում կատաղի բախումներ են ընթանում իրավապահների և ցուցարարների միջև: Վերջիններիս կողմից նաև հրազենային զենք է օգտագործվել:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում