Ֆիլիպիններում շոգենավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ
Աշխարհ
Ֆիլիպիններում շոգենավի խորտակման հետևանքով զոհվել է 28 մարդ, ևս 213-ը համարվում են անհետ կորած, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Ֆիլիպինների առափնյա պահակային ծառայություններին:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ փրկել հաջողվել է 629 մարդու: Շոգենավի վրա վթարի պահին եղել է 870 մարդ, ընդ որում՝ համաձայն փաստաթղթերի՝ նավի վրա պիտի լիներ ընդհանուր առմամբ 692 մարդ, այդ թվում՝ ուղևորներ և նավի անձնակազմի անդամներ:
Նավի թույլատրելի տարողունակությունը, սակայն, կազմում է 902 ուղևոր, այսինքն՝ վթարի պահին այն ծանրաբեռնված չի եղել: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
«Թոմաս Ակիանս» ընկերության շոգենավը Ֆիլիպինյան կղզիների կենտրոնական հատվածում՝ ափից 1 կմ հեռավորության վրա բախվել էր բեռնատար նավի, որի հետևանքով սկսել էր սուզվել: Նավապետը նավը լքելու հրաման էր տվել: Ինչպես հայտնում են ականատեսները, ուղևորներն ու նավի անձնակազմի մի քանի ներկայացուցիչներ արգելափակված են մնացել շոգենավի՝ ջրի տակ անցած խցիկներում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում