Ամերիկան պատրաստ է կին նախագահ ունենալ. Միշել Օբամա
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տիկին Միշել Օբաման Parade ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալ:
«Ես կարծում եմ, որ երկիրը դրան պատրաստ է: Հարցն այն է, թե ով է առավել հարմար թեկնածուն այդ պաշտոնը ստանձնելու համար»,- ասել է Միշել Օբաման:
ԱՄՆ-ի առաջին տիկինը հրաժարվել է մեկնաբանել Հիլարի Քլինթոնի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը՝ նշելով, որ նախկին պետքարտուղարը նախագահի պաշտոնը զբաղեցնելու ոչ մի պաշտոնական հայտ չի ներկայացրել: Միշել Օբաման նաև նշել է, որ ինքը նույնպես չի պատրաստվում հավակնել այդ պաշտոնին:
Չնայած այն հանգամանքին, որ Հիլարի Քլինթոնը չի հայտարարել նախագահի թեկնածություն դնելու մասին, սակայն հարցումների արդյունքները վկայում են դեմոկրատական ընտրազանգվածի շրջանում նրա վայելած մեծ հեղինակության մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)