Իսրայելը ներողություն է խնդրել Ճապոնիայից
Աշխարհ
Տոկիոյում Իսրայելի դեսպանատունը ներողություն է խնդրել համացանցում իր երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի կողմից արված մեկնաբանության համար, ով քննադատել էր Ճապոնիայում ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում զոհերի հիշատակին նվիրված արարողությունները:
Ինչպես հաղորդում է NHK հեռուստաընկերությունը, խոսքը գնում է Դանիել Սիմանի մասին, ով Facebook-ի իր էջում գրել էր, որ «իրեն դուր չեն գալիս ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի փարիսեցիական միջոցառումները»:
Այս մեկնաբանությունը համացանցում հայտնվել էր Հիրոսիմա քաղաքում 1945թ. օգոստոսի 6-ին միջուկային ռմբակոծության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցը նշելուց 2 օր անց:
Տոկիոյում Իսրայելի դեսպանատունը հայտարարել էր, որ Սիմանի մեկնաբանությունները չեն արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)