Կանադայի հյուրանոցներից մեկում 40 օձ է հայտնաբերվել
Աշխարհ
Ուրբաթ օրը Կանադայի ոստիկանության աշխատակիցները հյուրանոցներից մեկում հայտնաբերել են 30-ից մինչև 137 սմ երկարությամբ 40 կենդանի օձ, գրում է Reuters-ը:
Հյուրանոցը գտնվում է Բրենդֆորդ քաղաքում: Ինչպես հայտնել են հյուրանոցի աշխատակիցները, արկղերը, որոնց մեջ տեղափոխվել են թունավոր սողունները, հյուրանոց էին բերվել ամուսնական մի զույգի կողմից, որը մեկ գիշեր էր անցկացրել այդտեղ: Սենյակը խուզարկելու պահին այն դատարկ է եղել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)