Արքայադուստր Դիանային հնարավոր է սպանել են
Աշխարհ
Բրիտանիայում լոնդոնյան Սքոթլենդ Յարդի աշխատակիցները նոր տեղեկություններ են ստացել 1997–ին Փարիզում ավտովթարի հետևանքով արքայադուստր Դիանայի մահվան հանգամանքների վերաբերյալ, գրում է Sky News-ը:
Համաձայն հեռուստաընկերության՝ խոսքը գնում է ռազմական աղբյուրներից ստացված տեղեկությունների մասին, որոնք հաստատում են, թե Դիանան սպանության զոհ է դարձել:
Լոնդոնյան ոստիկանության հատուկ բաժինն արդեն ստուգում է տեղեկությունների հավաստիությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Արքայադուստր Դիանան մահացել էր 1997թ. օգոստոսի 31-ին Փարիզում ավտովթարի հետևանքով: Պաշտոնական վարկածի համաձայն՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի ղեկին նստած վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, կորցրել է ղեկի կառավարումը, որի հետևանքով մեքենան բախվել էր թունելի պատնեշին: Վթարի արդյունքում զոհվել էին մեքենայում գտնվող բոլոր 3 անձինք:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում