Լիբանանում ձերբակալել են 2 թուրք օդաչուների առևանգիչներին
Աշխարհ
Լիբանանի ոստիկանությունը օգոստոսի 17-ին ձերբակալել է Turkish Airlines ավիաընկերության 2 թուրք օդաչուներին առևանգած անձանց. գրում է Agence France-Presse-ը` հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:
Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Turkish Airlines-ի 2 օդաչուները առևանգվել էին օգոստոսի 9-ին` Լիբանանում: Նրանց առևանգել էին Բեյրութի օդանավակայանից հյուրանոց տանող ավտոբուսի մեջից: Ավտոբոսում եղել են նաև այլ անձինք, սակայն գրոհայինները այդուհանդերձ նրանց անվնաս են թողել:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Զուար ալ Իմամ Ռիդա» լիբանանյան խմբավորումը, որը պահանջել էր Թուրքիայից գործի դնել իր` սիրիացի գրոհայինների հետ կապերը և ազատ արձակել 2012 թ. Սիրիայում ուխտագնացության ժամանակ գերեվարված շիաներին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում