Կահիրեում Անվտանգության ուժերը գրոհով վերցրել են մզկիթը
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում են Եգիպտական ԶԼՄ-ները, Կահիրեում գտնվող Ալ Ֆաթհ մզկիթը, ուր գիշերվանից ապաստան էին գտել «Մուսուլման եղբայրներ» շարժման հետևորդները, երկարատև դիմադրությունից հետո գրոհով վերցվել է Անվտանգության ուժերի կողմից:
Մզկիթում եղել է 400 մարդ:
Գիշերվա ընթացքում իրավապահ մարմինները մզկիթը գրոհով վերցնելու փորձ էին ձեռնարկել, սակայն ապաստան գտած իսլամիստները հետ էին մղել հարձակումը:
Ականատեսների վկայությամբ` իրավապահների կողմից արցունքաբեր գազ և հրազենային զենք է օգտագործվել:
Ենթադրվում է, որ մզկիթում են գտնվում նաև ուրբաթ օրվա բախումների ժամանակ զոհվածների դիակները:
Եգիպտոսի իշխանությունները նաև հայտնում են «Ալ Քաիդա»-ի առաջնորդի եղբայր Մուհամմեդ Զավահիրիի ձերբակալության մասին, ով հանդես է գալիս տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակցությամբ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում