Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան օգոստոսի 19-ին կմեկնի ԱՄՆ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ալասանիան ասել է, որ սա վերջին 4 տարիների ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է ԱՄՆ:
«Ինձ հրավիրել է իմ ամերիկացի գործընկերը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ ես մասնակցում էի ՆԱՏՕ-ի նախարարների խորհրդին»,- ասել է Ալասանիան:
Նախարարն ընդգծել է, որ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում: «ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Վրաստանին ռազմաօդային ուժերի զարգացման գործում, ընդ որում, ոչ միայն արտասահմանում գործողություններ իրականացնելու համար, այլև Վրաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով»,- նշել է նա:
Նախարարը նաև իր գոհունակությունն է հայտնել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական ոլորտում առկա համագործակցությունից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)