Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարը մեկնել է Իրան
Իրան
Ադրբեջանի ռազմածովային ուժերի փոխծովակալ Շային Սուլթանովը պաշտոնական այցով մեկնել է Իրան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինին:
Դեսպանը հայտնել է, որ այցը սկսվել է օգոստոսի 18-ին և կտևի 3 օր: Այն իրականացվել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբուլլա Սեյարայի հրավերով: Փաքայինի խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ Կասպից ծովի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Դեսպանի կարծիքով՝ այդ այցը երկու երկրների միջև փոխադարձ վստահության երաշխիք է: Փաքայինն ասել է, որ Սուլթանովը կայցելի նաև Իրանի ռազմական օբյեկտներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ