Օբաման վերադարձել է արձակուրդից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մասաչուսեթսի Մարթա Վանյարդ կղզում անցկացրած հանգստից հետո վերադարձել է Վաշինգտոն, հաղորդում է Associated Press-ը: Օգոստոսի 18-ին՝ նախքան կնոջ և դստրերի հետ օդանավ բարձրանալը, ԱՄՆ նախագահը հասցրել է անգամ գոլֆ խաղալ:
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ այդ խաղում Օբամայի մրցակիցներն են եղել Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Քիմը, Նյու Յորքից փաստաբան և Օբամայի օգտին հանգանակությունների կազմակերպիչ Էունու Չանը և նախագահի օգնական Մայք Բրաշը:
Օբաման կղզում անցկացրել է 9 օր: Այդ ընթացքում նա խուսափել է ԶԼՄ-ների ուշադրությունից՝ ելույթ ունենալով միայն մեկ անգամ՝ դատապարտելով բռնությունների կիրառումը Եգիպտոսում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)