Ցուկերբերգի ֆեյսբուքյան էջը «կոտրել են»
Աշխարհ
Պաղեստինցի IT մասնագետ Խալիլ Շրիտեխը կոտրել է Մարկ Ցուկերբերգի Facebook-յան էջը, հաղորդում է The Verge: Ինքը՝ Շրիտեխը, մեկնաբանել է, որ դա արել է՝ ապացուցելու համար, որ սոցկայքի անվտանգության համակարգում խոցելիություն կա:
Եթե Facebook-ի օգտատիրոջ էջը բոլորին հասանելի չէ, ապա մյուս օգտատերերը չեն կարող պատի վրա որևէ բան տեղադրել: Շրիտեխը, սակայն, համակարգում խոցելիություն է գտել, որը հնարավորություն է տվել նրան խախտել այդ կանոնը: Դրանից հետո նա սխալի նկարագրությամբ մանրամասն նամակ է ուղարկել աջակցության ծառայություն, սակայն դա լուրջ չեն ընդունել:
Այնուհետև, ինչպես իր բլոգում գրում է պաղեստինցի բլոգերը, նա դրա աշխատանքը ստուգել է Սարա Գուդինի՝ Ցուկերբերգի համադասարանցու էջի վրա և այդ մասին տեղյակ պահել WhiteHat ծառայությանը, որը յուրաքանչյուր սխալ գտնողի խոստանում է 500 դոլար, սակայն ինժեները այդ տեղեկությունը լուրջ չի ընդունել:
Դրանից հետո բլոգերը տեղեկությունը հրապարակել է անմիջապես Ցուկերբերգի էջի վրա: Մի քանի րոպե դրանից հետո Facebook-ի մշակողներն արգելափակել են Շրիտեխի հաշիվը և մանրամասն տեղեկություն խնդրել, թե ինչպես է դա արվել:
Այս պահին նրա հաշիվը վերականգնվել է, սխալը՝ կարգավորվել:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում