Հնարավոր է` Իվանիշվիլիի հեռուստաալիքը փակվի
Աշխարհ
Վրացական ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, ըստ որի սեպտեմբերին հնարավոր է փակվի Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «9-րդ ալիքը»: Մեկ այլ վարկածի համաձայն՝ հեռուստաալիքը կարող է միավորվել Վրաստանի հանրային հեռարձակողի հետ: Ըստ այլ տեղեկության՝ հեռուստաալիքը վաճառվել է, և սեպտեմբերին այն կհեռարձակվի արդեն նոր սեփականատիրոջ կողմից:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս պահին հեռուստաընկերությունում անցկացվում է արտահերթ խորհրդակցություն:
Հեռուսաալիքի ղեկավարությունն առաջիկայում հայտարարություն կտարածի:
Հնարավոր է` այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես գա նաև երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում