Մուհամմադ Մուրսիի դեմ նոր մեղադրանք է ներկայացվել
Աշխարհ
Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ օգոստոսի 19-ին մեղադրանք է ներկայացվել 2012 թ. բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սպանությունների և խոշտանգումներին մասնակցության վերաբերյալ. այս մասին հաղորդում է Agence France-Presse –ը՝ վկայակոչելով իր դատական աղբյուրը:
Խոսքը 2012 թ. դեկտեմբերի բողոքի ակցիաների մասին է, որոնք անցկացվում էին Կահիրեում՝ նախագահական պալատի դիմաց՝ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ: Ցուցարարները հանդես էին գալիս Մուրսիի կողմից ստորագրված նոր Սահամանդրության և նախագահի լիազորություններն ընդլայնող դեկրետի դեմ: Այդ ժամանակ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներում զոհվել էր 5 մարդ:
Ավելի վաղ նախկին նախագահին արդեն մեղադրել էին ՀԱՄԱՍ շարժման հետ իրականցված լրտեսության և դավադրության մեջ: Մեղադրող կողմի կարծիքով՝ 2011 թ. պաղեստինցիներն օգնել են Մուրսիին փախչել բանտից:
Մուհամմադ Մուրսին իշխանության է եկել «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակցությամբ` 2012 թ. ամռանը: 2013 թ. հուլիսի 3-ին Մուրսին հեռացվեց իշխանությունից, և իշխանությունն անցավ զինվորականներին:
Մինչ այժմ երկրում շարունակվում են բախումները իսլամիստների և անվտանգության ուժերի միջև:
Անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ: Բացի այդ` հաղորդվում է, որ այս գիշեր ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամմադ Բադին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում