Լուկաշենկոն ՊՆ-ին կարգադրել է ավիաբազա ստեղծել Ռուսաստանի համար
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է երկրի պաշտպանության նախարարությանը գործնականում իրականացնել ռուս-բելառուսական պայմանավորվածությունը՝ ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Լուկաշենկոն ասել է, որ խնդիրը դրվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքները:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ապրիլին արված հայտարարության՝ Ռուսաստանը պատրաստվում է 2015 թ. Բելառուսում ավիաբազա տեղակայել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)