Գերմանիայի ռեստորանում փոխհրաձգությունից 2 մարդ է զոհվել
Աշխարհ
Գերմանիայի Դոսսենհայմ քաղաքում տղամարդը կրակ է արձակել մարզային ակումբի ռեստորանում, որի արդյունքում զոհվել է 2 մարդ, 5-ը վիրավորվել են: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Ոստիկանության տվյալներով` ռեստորանում տեղի էր ունենում Անշարժ գույքի միության տնօրենների հանդիպումը, որը վերածվել էր ծեծկռտուքի:
Մասնակիցներից մեկը կրակ էր բաց թողել հավաքվածների ուղղությամբ: Սպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Զոհերի անունները ևս չեն հրապարակվում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)