Ֆուկուսիմայի բնակիչները ցանկանում են դատի տալ Ճապոնիայի կառավարությանը
Աշխարհ
Ճապոնիայում Ֆուկուսիմա նահանգի բնակիչները մտադիր են դատի տալ կառավարությանը: Նրանց կարծիքով` իշխանությունները անփութություն են ցուցաբերել վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մոտակայքում ապրող մարդկանց նկատմամբ, գրում է RBC-ն: Իր հերթին Le Figaro պարբերականը նշում է, որ Ֆուկուսիմայում 210 հազար երեխաների հետազոտման արդյունքում պարզվել է, որ նրանցից 18-ը տառապում են վահանաձև գեղձի քաղցկեղից:
Մեկ տարի առաջ Ծագող արևի երկրում օրենք էր ընդունվել, որի համաձայն` նորմայից բարձր ռադիացիոն ճառագայթման շրջանում բնակվող մարդկանց պետք է բժշկական և բնակարանային օգնություն ցուցաբերվի: Բնակիչները բողոքում են, որ այդ օգնությունը զգալիորեն քիչ է, քան նախատեսվում է օրենքով:
Հիշեցնենք, որ 2011թ մարտին «Ֆուկուսիմա 1-»ում տեղի ունեցած վթարը Ճապոնիայում վերջին տասնամյակների խոշորագույն աղետն էր, որը կղզում մոլեգնած ուժգին ցունամիի հետևանք էր:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում