Ինտերնետում հաղորդագրությունների 75 տոկոսը ԱՄՆ-ում վերահսկվում է
Աշխարհ
ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցները հնարավորություն ունեն հետևելու ամերիկյան ինտերնետային կապի միջոցով անցնող մինչև 75 տոկոս տեղեկություններին:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Հաղորդվում է, որ հատուկ ծառայությունները, հսկում են էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրությունների բովանդակությունները, ինչպես նաև վերահսկում հեռախոսային զանգերը, որոնք կատարվում են ինտերնետի միջոցով: Տեղեկատվության վերահսկողության հետ կապված հատուկ ծառայությունները համագործակցում է հեռահաղորդակցության ընկերությունների հետ: Գրում է «Փաստինֆո»-ն:
ԱՄՆ-ում ինտերնետ տարածքը վերահսկվում է օրինական, ընդ որում, երկրի իշխանություններից նման թույլտվություն ստացվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)