Մուբարաքը կլինի տնային կալանքի տակ
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է գտնվի տնային կալանքի տակ. հայտարարել են երկրի վարչապետի գրասենյակից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Արտակարգ դրության պայմաններում ռազմական հրամանատարության փոխղեկավարը կարգադրել է Հոսնի Մուբարաքին տեղափոխել տնային կալանքի»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Եգիպտոսի դատարանը երեկ որոշում է կայացրել Կահիրեի Տորա բանտից ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին:
Մուբարաքը բանտում է արդեն 2 տարի: Դատարանը նրան ցմահ ազատազրկման էր ենթարկել ցուցարարների վրա կրակ բացելու հրաման արձակելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)