Ֆրանսիան Սիրիային սպառնում է «ուժային գործողություններով»
Աշխարհ
Եթե Սիրիայի ընդդիմության դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը հաստատվի, Ֆրանսիան հարկ կհամարի «ուժային գործողություններ» կիրառել այդ երկրի ղեկավարության դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Սիրիայի իշխնաությունները պետք է թույլ տան փորձագետներին մուտք գործել գազի կիրառման վայր: Եթե նրանք դա չանեն, նշանակում է՝ նրանք մեղավոր են կատարվածում»,- ասել է Ֆաբիուսը:
Նախարարը նշել է, որ «սիրիացի ապստամբների առաջնորդը» հեռախոսազրույցում իրեն հայտնել է, որ կառավարական ուժերն «իրականացրել են զանգվածային օդային հարվածներ և կիրառել են մարտական գազ»: Նախարարի խոսքով՝ սիրիական ընդդիմության ուժերի դեմ կիրառվել է զարին:
Ֆաբիուսը հայտարարել է, որ օրակարգում Սիրիա ֆրանսիական ռազմական ուժեր ուղարկելու հարց դրված չէ: Սակայն եթե քիմիական գազի կիրառման տեղեկությունը հաստատվի, ապա Ֆրանսիան, ի պատասխան, «հարկ կհամարի իրականացնել ուժային գործողություններ»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Դամասկոսի արվարձան Ղուտայում քիմիական գազի կիրառման հետևանքով զոհվել է, տարբեր տվյալներով, մինչև 1300 մարդ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում