Մենինգը հայտարարել է, որ ինքն այսուհետ կին է
Աշխարհ
Wikileaks կայքի իրազեկիչ Բրեդլի Մենինգը խնդրում է այսօրվանից իրեն Չելսի Մենինգ կոչել, և պնդում է, որ ինքը կին է: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով հեռուստաալիքին ուղարկված նամակը:
«Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ: Հաշվի առնելով, թե ինչ եմ ես զգում և զգացել վաղ մանկությունից, ես ցանկանում եմ հնարավորինս արագ հորմոնաթերապիա սկսել...Ես նաև պահանջում եմ, որ այսօրվանից դուք ինձ դիմեք իմ նոր անունով և կիրառեք իգական սեռի դերանուն»,- գրել է Մենինգը նամակում:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ի ռազմական դատարանը Մենինգին դատապարտել է 35 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում