Բրեյվիկի կողմնակիցները սպառնում են պայթեցնել Շվեդիայի թագավորին
Աշխարհ
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմնակիցները սպառնում են 4 պայթուցիկ պայթեցնել Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի՝ Կարլստադ քաղաք կատարվելիք այցի ժամանակ: Պայթյունները կորոտան շրջանային վարչակազմի շենքի դիմաց: Այս մասին ասվում է Nya Wermlands-Tidningen թերթի խմբագրություն ուղարկված նամակում:
Նամակը գրված է անգլերենով, սակայն` սխալներով:
Շվեդիայի միապետի այցը Կարլստադ նախատեսվում է օգոստոսի 22-ին: Այն նվիրված է իր կառավարման 40-ամյակին: Շրջագայությունը կլինի համեստ` առանց ավելորդ շքեղության:
Կարլ Գուստավը գահ է բարձրացեl 1973թ. սեպտեմբերի 15-ին իր պապի մահից հետո:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում