Google Street View-ում ավելացել են համայնապատկերներ կենդանաբանական այգիներից
Աշխարհ
Google ընկերությունը Street View ծառայությունում տեղադրել է տարբեր երկրների կենդանաբանական այգիներում նկարված համայնապատկերներ: Այս մասին հաղորդվում է Google Lat Long բլոգում:
Ընդհանուր առմամբ` ընկերության լուսանկարիչները եղել են 16 կենդանաբանական այգիներում: Դրանցից 4-ը գտնվում է ԱՄՆ-ում, 2-ական՝ Կանադայում, Բրազիլիայում և Գերմանիայում, և մեկական՝ Մեքսիկայում, Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Ճապոնիայում և Ավստրալիայում:
Նշենք, որ Google-ը նախկինում էլ հրապարակում էր համայնապատկերներ կենդանաբանական այգիներից, սակայն ծառայության հավաքածուն մինչ այժմ սահմանափակվում էր 6 վայրերով:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում