Կալիֆորնիայում հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Աշխարհ
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կապված Յոսեմիթի ազգային պարկի մոտ մոլեգնող հրդեհի հետ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նահանգապետի հրամանը թույլ կտա առավել լայնորեն կիրառել ֆինանսական ռեսուրսները և հակահրդեհային տեխնիկան կրակի դեմ պայքարում, որն արդեն ընդգրկել է 217 խորանարդ կիլոմետր տարածք:
Ազգային պարկին հարող անտառները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այստեղ հրդեհները սկսվել են դեռ անցյալ շաբաթ՝ ավերելով 2 տուն և սպառնալիք ստեղծելով մի քանի հազար տան համար:
Հաղորդվում է, որ հրդեհի պատճառով փակ է պարկի երեք մուտքերից մեկը, իսկ պարկը դեռ շարունակում է բաց մնալ այցելուների համար:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում