Վրաստանում սպասվում է հերթական համաներումը
Վրաստան
Վրաստանում Աստվածամոր վերափոխման տոնին ընդառաջ սպասվում է հերթական համաներումը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այդ կապակցությամբ այսօր Վրաստանում կանցկացվի համաներման հարցով հանձնաժողովի նիստ:
Հանձնաժողովի նախագահ Ելենա Տևդորաձեի հայտարարության համաձայն՝ կքննվի 1500 դատապարտյալների գործ:
Հիշեցնենք` վերջին տարում լայնածավալ համաներումների արդյունքում Վրաստանի բանտերում դատապարտյալների թիվը 27 հազարից հասել է 10 հազարի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)