Հնդկաստանում 22-ամյա լրագրողուհին խմբակային բռանաբարության է ենթարկվել
Աշխարհ
Հնդկաստանի Մումբայ քաղաքում խմբակային բռնաբարության է ենթարկվել 22-ամյա լրագրողուհի: Աղջկան իր ընկերոջ հետ քարշ են տվել լքված մի շինություն, տղային՝ ծեծել, աղջկան՝ բռնաբարել: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դեպքի առթիվ ձերբակալվել է 20 կասկածյալ, կազմվել են հանցագործների ֆոտոռոբոտները:
Լրագրողուհուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին:
Հնդկաստանում բռնաբարությունների հարցը հասարակության մեջ մեծ հնչեղություն ստացավ անցյալ տարվա դեկտեմբերին 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարությունից հետո, ինչի պատճառով աղջիկը մահացավ: Այժմ Հնդկաստանում բռնաբարության համար առավելագույն պատիժը մահապատիժն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)