Ռուսաստանը 1 տարով հետաձգում է Դամասկոսին զենք տրամադրելու պայմանագիրը
Աշխարհ
Մոսկվան շարունակում է ավելի վաղ Դամասկոսի հետ կնքած զինվորական պայմանագրի պայմանների իրականացումը, սակայն զինտեխնիկայի մատակարարման ժամկետները հետաձգվում են. գրում է «Коммерсантъ» թերթը՝ հղում կատարելով «Ռոսօբորոնէքսպորտին» մոտ աղբյուրին։
Առաջին МиГ-29М/М2 կործանիչները, որոնք պետք է մատակարարվեին այս տարվա ընթացքում, սիրիացիներին կմատակարարվեն 2016 և 2017թթ. միայն։ Այս որոշման հիմնական պատճառ են դարձել «կուտակված ֆինանսական խնդիրները», որոնց հետ բախվել են սիրիական իշխանությունները. МиГ-երի համար նրանք վճարել են ընդհանուր արժեքի միայն 30 տոկոսը:
Թերթի տեղեկության համաձայն՝ կարող է երկարաձգվել նաև Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարման ժամկետը։
Դամասկոսի ֆինանսական միջոցների բացակայության մասին տեղեկատվությունը պարզել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Հիշեցնենք, որ 12 կործանիչ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը ՌԴ և Սիրիայի միջև ստորագրվել էր 2007-ին։ Սկզբում կատարման ժամկետները երկարաձգվել էին տեխնիկական պատճառներով, ապա՝ 2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող