Դոմինոյի էֆեկտ. ԱՄՆ-ին օգնել չցանկացող երկրների թիվն աստիճանաբար աճում է
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հանդիպելու է Սենատի ԶՈւ հանձնաժողովի ղեկավարների և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետ: Դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվելու է Սիրիայի դեմ ծրագրավորվող պատերազմական գործողությունների հարցը. գրում է Vesti.ru-ն:
Այս ընթացքում Եվրոպայում ավելի շատ երկրներ են հրաժարվում օգնել ԱՄՆ-ին` տապալելու Ասադի ռեժիմը: Նախօրեին պատերազմական գործողությունների դեմ ուղղված ելույթով հանդես է եկել Եգիպտոսի ԱԳ նախարարը: Մեկ անգամ ևս իր որոշումը հաստատել է Մեծ Բրիտանիան, որն ավելի վաղ չէր բացառել խորհրդարանական կրկնակի քվեարկության փաստը: Միաժամանակ, ինչպես նշել է ֆինանսների նախարար Ջ. Օսբորնը, իրենց` պատերազմական գործողություններին մասնակցելու մերժման որոշումը վերջնական է:
«Կարծում եմ, որ խորհրդարանն արդեն կայացրել է իր որոշումը: Ե՛վ պահպանողականները, և՛ լիբերալ-դեմոկրատները, որոնք այնքան էլ հակված չեն պատերազմական գործողություններ սկսելու մտքին, բավական թերահավատորեն են վերաբերվում մարտական գործողություններին իրենց մասնակցության փաստին: Չեմ կարծում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հատուկ հետազոտողների խմբի հրապարակած արդյունքները ներկայիս իրավիճակում որևէ փոփոխություն կմտցնեն»,–հավելել է Օսբորնը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող