Եգիպտոսում «լրտես» արագիլ է ձերբակալվել
Աշխարհ
Եգիպտոսի Քենա նահանգում ոստիկանությունը «բերման է ենթարկել» լրտեսության մեջ կասկածվող արագիլի:
Ինչպես հայտնել է «Associated Press»-ը, ոստիկանությանը դիմած տղամարդը հայտնաբերել է արագիլին իր տան հարևանությամբ և անմիջապես տարել թռչնին ոստիկանական բաժանմունք: Արագիլին լրտեսության մեջ կասկածելու հիմնական պատճառը եղել է թռչնին ամրացված անհայտ ծագման սարքավորումը, որն էլ ոստիկանությունն ընդունել է որպես լրտեսության համար նախատեսված սարք:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ տեխնիկական հարմարանքն ամրացված է եղել չվող թռչունների վարքն ուսումնասիրող խմբի անդամների կողմից: Քենա նահանգի ոստիկանապետը հայտարարել է, որ պատահածը բնակչի մեծ հայրենասիրության վառ դրսևորման ապացույց է:
Վերջին շրջանում նմանօրինակ դեպքերը բավականին լայն տարածում են գտել Եգիպտոսում: Այսպես` ավելի վաղ ոստիկանությունը «մեղադրանք էր ներկայացրել» մի աղավնու` միկրոֆիլմի տեղափոխման կասկածանքով: 2010-ին շրջանառվում էր այն տեսակետը, որ Միջերկրական ծովի ափերում լողացող և մարդկանց վրա հաճախակի հարձակվող շնաձկները «գործում են» Իսրայելի հետաքրքրությունների շրջանակում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող