Նոր ֆիլմ` Հռոմի Պապի մասին
Աշխարհ
Արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստին կենսագրական ֆիլմ կնկարահանի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մասին: Այն կպատմի Պապի կյանքը` մանկությունից մինչև Հռոմի Պապ ընտրվելը: Հիմնական շեշտը դրվելու է վերջինիս անձի վրա: Ռեժիսորը նշել է, որ իր նպատակը ներկայացնելն է Պապի ներքին աշխարհը, կրթությունը, և թե ինչպես կարողացավ հավատացյալ դառնալ:
Ֆիլմի գլխավոր դերում լինելու է Ռոդրիգո Դե լա Սերնան: Նկարահանումները կիրականացվեն Արգենտինայում, Իտալիայում և Գերմանիայում: Հիմնական լեզուները կլինեն իսպաներենն ու իտալերենը. այս մասին գրում է km.ru-ն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող