ՌԴ-ն չի բացառում Սիրիայում պատերազմական գործողություններին ներքաշվելը
Աշխարհ
Համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` «Associated Press»-ին և ՌԴ «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի՝ ՌԴ-ն չի տիրապետում Սիրիայում քիմիական զենքի կիրառման հստակ տվյալներին:
Համապատասխան ստույգ տվյալները պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդին, որն էլ կհաստատի կամ կհերքի տեղեկությունը: Ինչպես նշել է Պուտինը, ՌԴ-ն չի բացառում Սիրիայում պատերազմական գործողություններին ներքաշվելը՝ միայն թե Անվտանգության խորհրդի կիրառած պատժամիջոցները չշրջանցելով:
Անդրադառնալով լայն տարածում գտած տեսանյութերին, որոնցում պատկերված են իբրև թե քիմիական զենքի կիրառման հետևանքով մահացած երեխաներ, Պուտինը նշել է. «Խնդիրն այն է, թե ով է կազմակերպել, և ինչ է եղել իրականում: Այդ կադրերը չեն տալիս նշված հարցերի պատասխանը: Հնարավոր է, որ դա կազմակերպված է «Ալ Քաիդա»-ի հետ համագործակցող գրոհայինների կողմից»:
«Միևնույն ժամանակ, եթե ուշադիր զննեք կադրերը, կնկատեք, որ նրանցում չկան ո՛չ ծնողներ, ո՛չ կանայք, ո՛չ բժիշկներ: Ովքեր են այդ մարդիկ, և ինչ է եղել իրականում, անհայտ է: Իհարկե, այդ կադրերը սարսափելի են, սակայն դրանք չեն ապացուցում որևէ մեկի մեղավորությունը: Անկասկած, իրողությունը պետք է քննվի, և պետք է իմանալ` ովքեր են մեղավորները»,- հավելել է ՌԴ նախագահը:
Եզրափակելով զրույցը` Պուտինn ընդգծել է, որ ՌԴ-ին կհամոզեն միայն հստակ, ճշգրիտ փաստարկները, որոնց հաստատումից հետո ՌԴ-ն պատրաստ կլինի գործել ամենայն լրջությամբ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող