«Շրջադարձ 180 աստիճանով»
Աշխարհ
Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը նշել է, որ Հայաստանը, դադարեցնելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, միանում է Մաքսային միությանը. գրում է «РИА Новости»-ն:
ՌԴ և ՀՀ նախագահների մոսկովյան հանդիպումից հետո Բիլդտը թվիթերյան իր միկրոբլոգում թողել է հաղորդագրություն, որում Հայաստանի քայլը որակել է ԵՄ հետ ազատ առևտի մասին համաձայնագրի շուրջ կայանալիք բանակցությունների խզում և միացում Մաքսային միությանը` «Շրջադարձ 180 աստիճանով»:
Հիշեցնենք, որ երեկ Ս. Սարգսյանը Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, որ համագործակցությունը Մաքսային միության հետ ամենևին չի նշանակում Եվրոմիությանն ինտեգրվելու և նոր կապեր հաստատելու դադարեցում: Ավելի վաղ ՀՀ նախագահը հաստատել էր Վիլնյուսում ԵՄ Ասոցացման համաձայանգրի նախաստորագրման արարողության մասնակցության լուրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)