Համացանցը «դեմ է» սիրիական պատերազմին
Աշխարհ
Տարբեր սոցհարթություններում սիրիական իրավիճակի մասին գրված հաղորդագրությունների, քննարկումների ընդհանուր ուսումնասիրություն է անցկացրել «Vox Populi» ֆոնդը: Հետազոտությունների համար որպես աղբյուր ծառայել են այնպիսի համացանցային տիրույթներ, ինչպիսիք են «Facebook»-ը, «ВКонтакте»-ն, «Twitter»-ը, «Livejournal»-ը և «Youtube»-ը: Վիճակագրության արդյունքները ցույց են տվել, որ համացանցային օգտատերերի մեծ մասը, որոնք տարբեր երկրներից են` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա և այլն, հանդես են եկել ընդդեմ պատերազմական գործողությունների:
48 ժամվա ընթացքում ֆոնդը հավաքել է գրեթե 1,7 մլն հաղորդագրություն, որոնց հիման վրա էլ սոցիոլոգները կատարել են որոշակի եզրակացություններ: Մասնագետները նշում են, որ տվյալ հարցն առավել բուռն քննարկվել է ամերիկյան համացանցային դաշտում, որին հաջորդում է բրիտանականը: Ինչպես նշվեց, օգտատերերի մեծ մասը բացասաբար է արտահայտվել սպասվելիք հակամարտությանը` այդ են վկայում թողնված գրությունների 85%-ից ավելին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող