Պատերազմը կարժենա 200 մլն դոլար
Աշխարհ
Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին ամերիկյան սենատի արտաքին հարցերով զբաղվող հանձնաժողովը համաձայնություն է տվել Սիրիայում ծրագրավորվող պատերազմական գործողությունների անցկացմանը: Այժմ հաստատված փաստաթուղթը պետք է ուղարկվի Կոնգրեսի վերին պալատ վերջնական զննման. գրում է Vesti.ru-ն:
Երեկ ԱՄՆ կոնգրեսում քվեարկությանը զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա: Ընդդեմ կարծիքով հանդես եկողները որպես ծանրակշիռ փաստարկ առաջ են քաշում պատերազմական գործողությունների պատճառով կրճատվող ֆինանսատնտեսական ռեսուրսները, կրթական և բժշկական ոլորտներում առկա բացերը, որոնք անհապաղ լրացման և լուծման կարիք ունեն:
Նշենք, որ նախօրեին Պենտագոնը հայտնել էր ծախսվելիք գումարի քանակը, մոտավորապես` 200 մլն դոլար: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի տեղեկացմամբ` պատերազմական գործողությունների պատճառով առաջացած ծախսերի մարումը ստանձնել են արաբական մի շարք երկրներ: Ըստ որում, Քերրին չի պարզաբանել, հատկապես որ երկրներն են ֆինանսավորելու պատերազմական գործողությունները: «Այդ երկրներից շատերը հայտնեցին, որ եթե Սիրիայում արվի այն, ինչ մյուս արաբական երկրներում, ապա գումարի տրամադրման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա: Այդ երկրները շատ լավ տեղեկացված են այն սցենարին, որով զարգանալու են իրադարձությունները»,-եզրափակել է խոսքը ԱՄՆ պետքարտուղարը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող