«Պուտինը կդիմավորի Օբամային և կսեղմի նրա ձեռքը»
Աշխարհ
Այսօր Պետերբուրգում մեկնարկելու է «G20»-ի (մեծ 20-յակ) հերթական գագաթաժողովը: Թեև գագաթաժողովը կրում է հիմականում տնտեսական բնույթ, սակայն քննարկվելիք հարցերի շարքում ներառվելու է նաև սիրիական խնդիրը: Ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ նախագահները ցանկություն են հայտնել բանակցել առավել լուրջ հարցերի շուրջ, որոնց քննարկման ձևաչափը դեռ հայտնի չէ:
«Պուտինը կդիմավորի Օբամային և կսեղմի նրա ձեռքը ինչպես մյուս մասնակիցներին, այնուհետև կտեսնենք, թե ինչպես կզարգանան դեպքերը»,-հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Интерфакс»-ին տված հարցազրույցում. գրում է Vesti.ru-ն: Ինչպես նախօրեին նշել է Վլադիմիր Պուտինը, իր և Բարաք Օբամայի նախորդ հանդիպումները բավական կառուցողական են եղել` «Օբաման շատ հետաքրքիր զրուցակից և գործնական մարդ է», հետևաբար, «G20»-ի սահմաններում սպասվելիք քննարկումները ևս շատ արդյունավետ կլինեն:
Անդրադառնալով նույն հարցերին` ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ միջև վերջին շրջանում առաջացած հակասությունները ծավալվում են մասնավորապես սիրիական խնդրի շուրջ, ապագայում երկուստեք հետաքրքրությունների շրջանակը կպահպանվի և կընդլայնվի. փոխանցում է «ИТАР-ТАСС»-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող