Քիմիական զենքի կիրառման փաստը հաստատվում է
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստն ընդունել է ավելի քան 50 երկիր:
«53 երկրներ և կազմակերպություններ հաստատել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը: Այդ երկրներից 37-ն արդեն հրապարակայնորեն հայտնել են այդ մասին»,-ասել է Քերրին կոնգրեսական լսումների ժամանակ. հաղորդում է «РИА Новости»-ն:
Եզրափակելով խոսքը` Քերրին ասել է, որ նոր փաստերի երևան գալը կնպաստի այլ երկրների` քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը հաստատելուն:
Հիշեցնենք` ԱՄՆ-ում կարծում են, որ Դամասկոսի մոտակայքում օգոստոսի 21-ին կիրառվել է քիմիական զենք, որի հետևանքով զոհվել է մոտ 1,5 հազար մարդ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող