«NASA»-ն 13,8 մլն դոլար կտրամադրի 11 հետազոտական խմբի
Աշխարհ
Ամերիկյան «NASA» տիեզերագնացության և տիեզերական ուսումնասիրության ընկերությունը կֆինանսավորի 11 հետազոտական խմբի, որոնք հաղթել էին տիեզերական ճառագայթման` կենդանի օրգանիզմների վրա ունցած ազդեցության ուսումնասիրմանը նվիրված մրցույթում:
Տիեզերական հետազոտությունների անցկացմանը խոչընդոտող միակ խնդիրը տիեզերագնացների վրա ազդող ճառագայթման մեծ ծավալն է: Ըստ որում, ճառագայթումը նվազեցնող հարմարանքներ դեռ չեն ստեղծվել:
11 հետազոտական խմբերին տրամադրվող գումարը կազմում է 13,8 մլն դոլար: Ուսումնասիրությունները կձգվեն 1-ից 4 տարի:
Հետազոտողները կուսումնասիրեն ճառագայթման` քաղցկեղի առաջացման, սրտանոթային հիվանդությունների զարգացման, ինչպես նաև մարդկային գիտակցական կարողությունների վրա ունեցած ազդեցությունը. փոխանցում է «РИА Новости»-ն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող